Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Տեղեկությունը Factor.am-ին հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասել է Բադալյանը։ 

Ավելի վաղ ադրբեջանական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին հրավիրել Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերության միջոցառումներին, որտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը: